Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գալուստը Դիարբեքիր առաջին անգամ նշվել է առանց զինվորական երթի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի՝ Դիարբեքիր այցելելու 75-րդ տարվա կապակցությամբ նոյեմբերի 15-ին Դիարբեքիրում միջոցառում է կազմակերպվել։
Դիարբեքիրի երկաթգծի կայարանում գնացքից իջած թուրք վետերանները Թուրքիայի դրոշը հանձնել են Դիարբեքիրի նահանգապետին, իսկ վերջինս էլ դրոշը հանձնել է ուսանողներին։
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Աթաթուրքի գալուստի կապակցությամբ տեղի ունեցող տոնակատարության ժամանակ զինվորական երթ տեղի չի ունեցել։ Երթի չեղյալ հայտարարումը կապված է եղել Դիարբեքիրում հնարավոր միջադեպերի հետ կապված, քանի որ այս պահին մի շարք քուրդ պատգամավորներ եւ Դիարբեքիրի քաղաքապետը հացադուլի մեջ են գտնվում՝ ի պաշտպանություն բանտերում գտնվող հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալների։
Աչքի ընկել նաեւ այն հանգամանքը, որ Աթաթուրքին նվիրված միջոցառմանը Դիարբեքիրի քաղաքապետարանից ոչ-ոք չի մասնակցել։




























