Հունվարի 25-ին Արարատի մարզի Դալար գյուղում մոլեգնած քամին պոկել է տան տանիքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պոկվել-ընկել է դպրոցի` մոտավորապես 1200 քմ մակերեսով տանիքը` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով 1973 թ. ծնված Նունե Խոցոյանին: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` Ն. Խոցոյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Քամուց վնասվել է նաեւ մոտակայքում կայանված` «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ՍՏ 571 պետհամարանիշի ավտոմեքենան:




























