Երեւանի պետական համալսարանի Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր` նոյեմբերի 21-ի առավոտյան 9.30-10.30-ի սահմաններում, դասադուլ են արել: ԵՊՀ-ի Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մի խումբ ուսանողներ հավաքվել էին ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքում եւ ցանկանում էին իմանալ, թե ինչու ջեռուցումը միացված չէ, «մինչդեռ ջեռուցումը միացված էր»: «Ջեռուցման սեզոնը նոր է սկսվել: Համալսարանը մի սենյակ չէ, մինչեւ ջեռուցումը կարգավորվում է, որոշակի ժամանակ է պահանջվում: Տեխնիկական հարցեր կան, որոնց լուծումը կարող է մի ամբողջ օր տեւել, մինչ բոլոր մասնաշենքերում, սենյակներում ջեռուցումը լինի նույն չափի»,- ասաց նա: Կարեն Գրիգորյանը նշեց, որ տեխնիկական խնդիրները շտկվեցին եւ ժամը 10.30-ը ջեռուցումը վերականգնվեց: Ուսումնական պրոցեսը նորմալ ընթացքի մեջ է:

Տեղադրություն




























