«Նվագախմբի տղաները» ֆիլմում Ճուտոյի դերակատար Ռոբերտ Մկրտչյանը այսօր` նոյեմբերի 21-ի առավոտյան, մահացել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Դերասանը տառապում էր երիկամների անբավարարությամբ, ինչն էլ հավանաբար նրա մահվան պատճառ է հանդիսացել: Ի դեպ, այսօր Առաջին ալիքի եթերում կցուցադրվի «Նվագախմբի տղաները» ֆիլմը:

Ռոբերտ Մկրտչյանը երկար տարիներ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում։