ՀԱԿ անդամ, «ՄԻ-96» կուսակցության վերլուծական կենտրոնը հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ նիստի «ԲՀԿ-ական տապալման մասին»։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Հաղորդագրության մեջ ասված է. «ԱԺ արտահերթ նիստի տապալման պատճառները ճիշտ գնահատելու համար, անկասկած հարկավոր է հասկանալ, թե ում էր այդ տապալումը ձեռնտու, մասնավորապես՝

- ՀՀԿ-ականների եւ «ԱԽՔ»-երի համար այդ նիստը՝ եղած-չեղած,

- Ընդդիմությունների, այն են՝ Առաջին նախագահի գրասենյակի եւ ՀՅԴ-ի համար նիստը կարեւոր էր, քանի որ ընդդիմադիր խոսքի (ափսոս հակասահմանադրական, այն էլ՝ ընտրությունների համար երկրորդական) լայն տեղ էր բացվում,

- իսկ ահա ԲՀԿ-ական «տրակտորիստների» համար այդ նիստն ուղղակի կործանարար էր լինելու, քանի որ հայտնվելու էին հիմար վիճակում՝ խոսելու էին այն մասին, թե ինչու են մոտ մեկ տարի առաջ այդ նույն պաթոսով, սակայն ՀՀԿ-ական ընտրախախտների հետ եւ ընդդիմության մեկուսացմամբ, ընդունել նման ընտրական օրենսգիրք:

Իսկ հիմա, կոալիցիոն աջակցությամբ՝ կեցցե ընդդիմադիր ԲՀԿ-ն…»»,- մեջբերում է «168 ժամը»։