Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հրամանագիր է ստորագրել Սոկրատ Խանյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու մասին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ բարձր պարգեւին բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանն արժանացել է գրական, գրականագիտական ու մանկավարժական մտքի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար եւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:




























