Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետից, խարդախություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 22-ին բերման են ենթարկել սուպերմարկետի 53-ամյա մսավաճառին:

Պարզվել է, որ նա նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մի բնակչից 4 գլուխ խոշոր եղջերավոր անասունի միս է վերցրել՝ 4 օր հետո գումարը վճարելու պայմանով, սակայն չարաշահելով վստահությունը՝ խաբեությամբ չի վճարել եւ տիրացել է 800.000 դրամին, հայտնում են Ոստիկանությունից:  Կատարվում է քննություն: