ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում նոյեմբերի 22-ին ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի սկզբնամասում սարալանջից առկա է  քարաթափման վտանգ: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը մայոր Ղարաքեշիշյանի գլխավորությամբ: Փրկարարներն իրականացրել են տեղանքի ակնադիտական ուսումնասիրություն, ըստ որի պարզվել է, որ  առկա է 2X1,5 մ ժայռաբեկոր, ինչը ներկա պահին իրենից վտանգ չի ներկայացնում: Փրկարարները գյուղապետի հետ քննարկել են  ժայռաբեկորը առաջիկայում վնասազերծելու պլանները:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am