Հանրապետական կուսակցությունը, չմասնակցելով նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, ցույց տվեց իր գոյություն չունեցող մուսկուլները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Ամեն ինչ կարելի է սպասել, բայց ոչ Սահմանադրության նորմերի խախտում։ Պետք է նիստը կայանար: Սահմանադրական պահանջ էր, որ պետք է նիստը կայանար։ Նիստ վարողը չէր գրանցվել, սակայն շարունակում էր նիստը վարել: Հերթական անգամ տեղի է ունեցել հիմնական օրենքի անտեսում»,- ասաց նա:
Հիշեցնենք, ՀԱԿ-ի նախաձեռնած նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























