Արմավիրի Նոր Արտագես համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման դեպքերի պատճառն, ըստ բնակիչների, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մատակարարած վառելիքն է եղել: Սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը, նշելով, որ իր եղբայրը ոչ վառելիքի ներկրմամբ է զբաղվում, ոչ՝ արտահանմամբ:
«Դա հերյուրանք է: Դուք կարող եք ճշտել, որ նման բան չկա: Նա վառելիքի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի Նոր Արտագես համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարութան մասնագետների խումբը մեկնել է Նոր Արտագես: Տեղի մասնագետների հետ իրականացվել է իրավիճակի վերլուծություն, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ դպրոցի մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների շրջանում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հոսպիտալացման դեպքեր չկան: Տուժածների ինքնազգացողությունը բավարար է: Ճշտվում է թունավորման ստույգ պատճառը։ Հավանական է, որ այն եղել է դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքը:





























