Գայլերի հարձակում է տեղի ունեցել Լոռիի մարզում: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դեպքը գրանցվել է նոյեմբերի 24-ին, առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Արջուտ համայնքում: Գայլերը հարձակվել են «Ակումբ» կոլտնտեսության ոչխարների վրա, ինչի հետեւանքով հոշոտել են երկու գլուխ ոչխար, եւս երկուսին վիրավորել: Նշենք, որ Արջուտ համայնքը պարբերաբար ենթարկվում է գայլերի հարձակման, ըստ գյուղացիների, ամեն ամիս էլ դեպքեր են լինում:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am