Թիվ 1 ընտրատարածքում վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած 63 հազար 814 ընտրողների թիվը 2 հազարով ավելացել է եւ այս արտահերթ ընտրություններում նրանց թիվը հասել է 65 հազարի: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածություն առաջադրած «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, այս զավեշտը ցույց է տալիս, որ ոչ միայն ոչինչ չի արվում ցուցակները մաքրելու ուղղությամբ, այլեւ ընտրողների թիվն ուռճացնում են:«Այնպիսի հասցեներ կան, որտեղ 70 չափահաս մարդիկ կան գրանցված: 904 հասցեներում կան վեցից ավելի ընտրողներ: Բնակարաններ էլ կան, որտեղ 2 ընտրող կա, բայց մոտ 4 հոգի ընտրող են գրանցված: Ավելին`տանտերերն էլ չգիտեն այդ մասին: Իսկ Մոլդովական փողոցին հարակից կոչվող հասցեներում, որոնք ավտոտնակներ են, տասնյակ ընտրողներ կան գրանցված»,-ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























