Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ինքնաբացարկ հայտնելով, առաջնորդվել է միմյանց չխանգարելու սկզբունքով: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին հարավիրված ասուլիսին ասաց պատգամավորի թեկնածու, ԱԺ «Ժառանգության» խմբակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ բարձր է գնահատում նրա այդ քայլը: Ստյոպա Սաֆարյանը նաեւ շնորհակալություն հայտնեց «Հանրապետություն» կուսակցությանը` իրեն սատարելու մասին:  Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանը բողոքարկելու է իր մրցակից Ռոբերտ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը: «Հայտարարագրում գրել է, որ 2 մլն 652 հազար 80 դրամ է ծախսել այս ընտրություններին։ Այնինչ` միայն իր շտաբների վարձակալության գումարը գերազանցում է այս թիվը»,- հիմնավորեց Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, արդեն սկսվել են  հասցեների այցելությունները, որպեսզի պարզեն սեփականատերերը տեղյա՞կ  են գրանցված հասցեների մասին, թե ոչ:Ինչպես նաեւ ավելացրեց, որ գրանցված հասցեներ կան, որոնք չեն կարողանում գտնել: Հետեւաբար` կարծում է, որ այս պայմաններում,եթե մոխրամանն էլ դնի թեկնածությունը, ապա կանցնի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am