«Հրապարակը» գրում է, թե ոստիկանությունում կադրային  տեղափոխությունները շարունակվում են: Երեկ պաշտոնանկ է արվել Կենտրոնի բաժնի պետ  Սարգիս Մարտիրոսյանը, նրա փոխարեն նշանակվել է  6-րդ վարչության պետի տեղակալ  Սերոբ  Հարությունյանը:

Պատկերացում կազմելու համար, թե ով է ստանձնել այս պաշտոնը, բավական է  մատնանշել մեկ տարվա ընթացքում նրա փոխած պաշտոնների ցանկը:   Վովա Գասպարյանի գալուց հետո նա նշանակվել է  օդանավակայանի ոստիկանության պետ, մի քանի ամիս անց տեղափոխվել է Թմրամոլության դեմ պայքարի վարչության պետ, երեք ամիս անց՝  ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալ, իսկ երեկվանից՝ Կենտրոնի բաժնի պետ:  Վերջինս համակարգում հայտնի է իր կոնֆլիկտայնությամբ ու խարդավանքներով: