Նոյեմբերի 26-ին, ժամը 10:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Առաքելյան 12 տան բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում տեղաշարժվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները անօգնական վիճակում (կոնքազդրային կոտրվածքով) գտնվող, 88-ամյա Աղաբեկ Բարսեղյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: