Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, 2012 թ. դեկտեմբերի 1-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի, Չեխովի փողոցներում եւ Ազատության պողոտայում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ նշված վայրերում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: