Նոյեմբերի 26-ին կեսգիշերն անց միջադեպ է տեղի ունեցել Կոմայգում: Երկու նույնասեռականի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է մյուսին:
Դանակահարվածը դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը, որը 53-ամյա տղամարդ է, իրավապահներին հայտնել է, որ իր գլխին են հարվածներ հասցրել:
Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ դանակահարող անձը ներկայացել է բաժին, կատարվում է քննություն:





























