Երեկ Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանում հանդիպում է կայացել ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամվելի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, հայաստանյան մեծահարուստ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի միջեւ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Մեր տեղեկություններով հավաքը կոնսպիրատիվ չի եղել. հավաքվածները միասին ճաշել են ռեստորանի ընդհանուր սրահում, այսպես ասած՝ ընդմիջում են արել։ Թե ինչ թեմաներ են քննարկել, երեկ մեզ չհաջողվեց ճշտել։ Ս. Կարապետյանը Հայաստան է եկել Բեգլարյանի աղջկա հարսանիքին մասնակցելու համար եւ Հայաստանում կլինի դեռ մեկ շաբաթ։ Մեր ունեցած տեղեկություններով, նա Գ. Բեգլարյանի երեխաների քավորն է։ Շաբաթվա վերջին լրանում է Սամվել Կարապետյանի մոր մահվան տարելիցը, ում հիշելու են Տաշիրում՝ իշխանական վերնախավի մասնակցությամբ»,- գրում է «Ժամանակը»։





























