Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանը 2013 թ. պետական բյուջեի վերաբերյալ 2 առաջարկություն է ներկայացրել կառավարությանը, սակայն ստացել է խուսափողական պատասխաններ:
Պատգամավորն առաջարկել է 2013 թ. 180-ական մլն դրամ հատկացնել Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցի եւ թիվ 14 մանկապարտեզի վերանորոգմանը:
Կառավարության պատասխանում նշված է, որ երաժշտական դպրոցի վերանորոգման հարցը կքննարկվի վարկային ծրագրերի շրջանակներում, եթե այդպիսի հնարավորություն լինի:
Իսկ մանկապարտեզի վերաբերյալ նշվել է, որ ջեռուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից արդեն իսկ հատկացվել էր 14.7 մլն դրամ, իսկ մնացյալ գումարները կքննարկվեն վարկային ծրագրերի եւ միջինժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում:





























