«Հրապարակը» գրում է, թե ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակն անկայուն է: Նա արդեն մեկ վիրահատության ենթարկվել է եւ առաջիկայում եւս մեկը կտանի:

Մոտ ժամանակներս ՀԺԿ առաջնորդը կմեկնի արտասահման, ամենայն հավանականությամբ՝ Գերմանիա: Թեեւ խոսվում է, որ երկրորդ վիրահատությանը Դեմիրճյանը ենթարկվելու է հենց Գերմանիայում, սակայն ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դեմիրճյանի առողջական վիճակը նորմալ է, վիրահատությունը կարվի Հայաստանում, իսկ արտերկիր մեկնում է պարզապես ստուգման նպատակով: