Հայկական բանակի 18-ամյակի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 28-ին Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր հարգանքի տուրքն է մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:




























