Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ում գնահատում է նաեւ չհաշվառվող տնտեսությունը, ինչ մաս է կազմում ստվերային տնտեսությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին:
Վերջինս ուղղակի հարցրեց, թե արդյո՞ք 4,5 տրլն դրամ ՀՆԱ-ում ստվեր կա՞, թե՞ ոչ:
Պատասխանից հետո Հ. Բագրատյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարին:




























