Դեկտեմբերի 11-ի ՀՀ Ազգային Ժողովում կկազմակերպվեն լսումներ՝ «Ներքին աուդիտի մասին» օրենքի վերաբերյալ; Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Լսումներն անցկացվում են օրենքի կիրարկման 1 տարվա կապակցությամբ: Գ. Մինասյանը լսումներին հրավիրեց նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, առաջարկելով հետաքրքրվողներին զանգահարել 513 480 հեռախոսահամարով: Գ. Մինասյանը չբացառեց, որ լսումների արդյունքում օրենքում կկատարվեն փոփոխություններ:




























