Մահացել է ֆրանսահայ ազատամարտիկ, ներկայումս 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի հայրը:

Նշենք, որ Հայաստանի իշխանություններն այդպես էլ թույլ չեն տվել Հացպանյանին՝ վերջին հրաժեշտը տալ հորը, թեեւ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էին իշխանություններին՝ նրան կարճ ժամկետով թույլ տալ վերջին անգամ տեսակցել հորը: Հայ ազգային կոնգրեսը դիմել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել՝ Հացպանյանի եւ նրա հոր տեսակցությունը կազմակերպելու համար:

Նշենք, որ Հացպանյանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել սուտ մատնություն մեղադրանքով: 2008թ. հոկտեմբերին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նա հայտնել էր, թե Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅ Դաշնակցությունը մահափորձ են կազմակերպում Սերժ Սարգսյանի դեմ: