Անցած շաբաթը կրկին առանձնացել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ շփման գծում հրադադարի խախտման դեպքերով:

Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հունվարի 25-31-ը ադրբեջանական կողմը ինքնաձիգներից, գնդացիրներից եւ դիպուկահար հրացաններից կրակ է բացել ԼՂՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ կրակի տակ են հայտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի Հադրութի, Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների առաջապահ դիրքերը:

Ադրբեջանական կողմի գործողությունները համարժեք պատասխան են ստացել ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից: