Դեկտեմբերի 17-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Վանաձոր ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է համընթաց ուղղությամբ ճանապարհին կանգնած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ֆորդ»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Կատարվում է քննություն: