Երեւանում, դեկտեմբերի 17-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 18.20-ին, «ԳԱԶ-32213»  մակնիշի միկրոավտոբուսի վարորդը  Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա մի կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: