Այսօր` դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի Կաքավասար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: NEWS.am-ը տեղեկությունն է ստացել, որ 92-ամյա տանտիրուհին չի կարողացել փախուստի դիմել եւ ծանր աստիճանի այրվածքներ է ստացել: Հարեւանների օգնությամբ թեեւ հաջողվել է մարվել հրդեհը, սակայն տարեց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նշանակվել են մի շարք փորձաքննություներ: Հանգամանքները պարզվում են:

Վարկածներ կան, որ հրդեհի պատճառը փայտի վառարանն է եղել: