Դեկտեմբերի 19-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ, Դիլիջան-Սևան, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Ծաղկահովիտ, Լեռնապար-Ալագյազ ավտոճանապարհները: Ուժեղ ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Վարդաբլուր, Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրմանեւմշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:


























