Լրագրողները Գ. Ծառուկյանին հարցրել են նաեւ, թե ինչպես է նա վերաբերում Հովիկ Աբրահամյանի տարեվերջյան ասուլիսում արված հայտարարությանը, ըստ որի ինքը ՀՀԿ-ում առաջարկ է անելու, որ գործարարները չընդգրկվեն ընտրացուցակում: Այս առնչությամբ ԲՀԿ ղեկավարն ասել է. «Մենք այդ հարցին չենք անդրադարձել: Հովիկ Աբրահամյանից ճշտեք՝ ինչի համար է այդպիսի հայտարարություն արել»:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունների վերաբերյալ էլ նշել է. «Այդ մասին ես տեղյակ չեմ: Ռոբերտ Քոչարյանին գիտեք իր պահվածքով էլ, աշխատանքով էլ, մտածելակերպն էլ: Եթե այդպիսի բան կա, ինձ թվում է՝ առաջինը մենք իրենից կլսենք»: