Աշխարհարի 176 երկրներում կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայայաստանը 105-րդ տեղում է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսին ասաց Տրանսփերենսի ինտերնեյշընլ կազմակերպության հայաստանյան ներկայացչության տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով, հարցման արդյուքներով, առվել կոռումպացված են համարվում կրթական, դատական համկարգերը եւ ոստիկանությունը: Հարցվածների 53 տոկոսը կարծիք է հայտնել, որ վերջին 3 տարիների ընթացքում կառուցպցիան աճել է:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինայանն էլ նշեց, որ կոռուպցիայի դեմ պայյքարի արդյունքներն անբավար են, քանի որ բացակայում է համակարգային փոփոխություններ իրկանցնելու կամքը: Դրական արդյուքների հասնելու համար նա առաջարկեց Հակակոռուցպցիոն առանձին օրենքի ընդունել. « Պետք է անկախ հակակոռուպցիոն գործակալություն ստեղծել, որը պետք է առաջնորդվի մի շարք չափանիշներով»։ Մինասյանը նաեւնշեց, որ վարչապետի մոտ խորհրդակցոություն են ունեցել:«Մենք առաջարկել ենք եւ սպասում ենք: Միյան այդ դեպքում հնարավոր կլինի համկարգային պայքար մղել կոռուպցիայի դեմ»,- ասաց Մինասյանը եւ ավելացրեց, որ հակառակ դեպքում, ոչ մի էական արդյուքն չի լինի:
Նա նաեւ նշեց, որ կոռուցպցիայի դեմ պայքարի առաջին թիրախը պետք է լինի դատական համակարգը, քանի որ առանց արդարադատության հնարավոր չէ պայքար մղել: Սակայն միաժամանակ նշեց, որ չի կարելի ոլորտները զանազանել, քանի որ սա համկարգային խնդիր է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























