Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտն մարզի Աշտարակ - Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում մեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Փրկարարները երթեւեկելի մաս են դուրս բերել «Մոսկվիչ 412» մակնիշի 21 ԼՕ 386 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ստեփանյան):
Տուժածներ չկան:
Նույն օրը, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ մեքենաներ են դուրս եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները երթեւեկելի մաս են դուրս բերել «Օպել» մակնիշի 15 RR 515 համարանիշի (վարորդ` Խ. Անտոնյան), «Ֆոլքսվագեն» մակնիշի 32 LL 228 համարանիշի (վարորդ` Վ. Գալստյան), «Ֆոլքսվագեն» մակնիշի 32 ՍL 267 համարանիշի (վարորդ` Ա. Քեշողլյան) եւ «ՈւԱԶ» մակնիշի 15 ԼԼ 554 համարանիշի (վարորդ` Ա. Թորոսյան) ավտոմեքենաները:
Տուժածներ չկան:




























