Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի արձանի մոտակայքում, դեկտեմբերի 19-ին, 06.00-ի սահմաններում, ուղեւորները զենքի սպառնալիքով կապել են վարորդի ձեռքերն ու հափշտակել տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մաշտոցի բաժնից:
Ավելի ուշ նրանք մեկ այլ ավտոմեքենայով տաքսու վարորդին տեղափոխել են Երեւան քաղաքի 16-րդ թաղամաս ու ազատ արձակել: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հանցագործությունը կատարել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մյասնիկ Գրիգորյանը, 22-ամյա Գոռ Խաչատրյանը եւ 21-ամյա Արմեն Ղազարյանը:
Հափշտակված ավտոմեքենան եւս հայտնաբերվել է, սակայն մասնատված վիճակում: Իսկ հանցագործության գործիք «Բայկալ-MP654K» տիպի 4,5 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվել է «Շկոդա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում:
Վերջիններս ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:




























