ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը:

Ապարանում, Նոյեմբերյանում, Կապանում առկա է մառախուղ:  

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների` սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: