Դեկտեմբերի 21-ին` ժամը 16.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Սեւանում, Աշոցքում, Ախուրյանում ձյուն է տեղում:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, թե Շենավան-Ապարան-Արագած, Արթիկ –Ալագյազ ճանապարհահատվածներում, Թալինում եւ Կապանում թանձր մառախուղի պատճառով տեսանելիության վատթարացում է գրանցվել։

Վարորդներին խորհուրդ է տրվում մեկնել Վանաձոր միայն Երեւան- Սեւան- Դիլիջան մայրուղով։

Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական  եւ  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով: