Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած 29-ամյա կինը հայտնել էր, որ նախորդ օրը, ժամը 11.00-ի սահմաններում,  սուպերմարկետներից մեկում,  հաճախորդների համար նախատեսված պահարանից, գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 40 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երեւան քաղաքի բնակչուհի, 1961 թ. ծնված Վարդուշ Ս.-ին:

Նա խոստովանել է, որ  գողությունը կատարել է ինքը:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել նաեւ մեկ այլ քաղաքացուհի  եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում,  սուպերմարկետի  հաճախորդների համար նախատեսված պահարանից գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 60 հազար դրամի նյութական վնաս:

Պարզվել է, որ այս գողությունը եւս կատարել է Վարդուշ Ս.-ն:

Գողոնն առգրավված է:

Նախաքննությունը շարունակվում է: