Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ` «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետեւանքով ագելափակվել են ՀՀ ՊՆ ԶՈՒ երկու ավտոբուս` 90 զորակոչիկներով:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ժամը 01.35-ին «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 777 ՍՕ 17 պետհամարանիշի ավտոմեքենան էլ բախվել է կայանած ավտոբուսներից մեկին. տուժածներ չկան: «Վայքի ՃՇՇ»  ՓԲԸ-ի կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում ժամը 03.30-ի սահմաններում ավտոճանապարհը դարձել է երթեւեկելի: Ժամը 05.05-ին ավտոբուսները ԱՊՊԱ-ի աշխատակիցների ժամանելուն պես շարունակել են ընթացքը: