Պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 21-ի  երեկոյան Տավուշի մարզում գետն ընկած մեքենայի եւ հիվանդանոց տեղափոխված մարդկանց ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը 23:07-ին մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ  Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 57 ՏԼ 268 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Աղստեւ գետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեքենայից դուրս են բերվել եւ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվել  վարորդ՝ 50-ամյա Արամ Ղալումյանը եւ ուղեւորներ՝ 44-ամյա Նելլի Բաբաջանյանն ու 25-ամյա Լիաննա Մանուկյանը:

Բժիշկները նրանց վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am