Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 11.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհները:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: