Դեկտեմբերի 21-ին, ժամը15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Սեւակ Դ.-ն, որը 2011 թ. նոյեմբերի 4-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խափանման միջոց ընտրվել էր կալանքը:

Սեւակ Դ.-ն փոխանցվել է Արտաշատի բաժնի ծառայողներին: