Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռ չի որոշել, թե Ամանորը որտեղ է անցկացնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Վարդան Ղուկասյանը: «51 տարեկան եմ եւ 52 եմ դառնում, բայց Ամանորը մշտապես անցկացրել եմ տանը: Հայկական ավանդույթ կա, որը Գյումրիում շատ է պահպանվում. Ամանորը մարդիկ պետք է անցկացնեն իրենց տներում: Բայց նաեւ չի բառվում, որ տանը չդիմավորենք»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
Նրա խոսքով, իրենց ընտանիքում տոների հետ կապված տարբերվող ավանույթ չկա, քանի որ չեն ցանկանում ոչ մեկից տարբերվել: Հարցին, թե Ամանորի սեղանին խոզի բուդ դնելո՞ւ են, թե՝ ոչ, նա պատասխանեց. «Մենք խոզի միս չենք ուտում, որովհետեւ Աստվածաշնչում ասվում է, որ խոզը պիղծ կենդանի է: Աստվածաշուչն ասում է, որ պետք է ուտես որոճացող եւ կճղակավոր անասունը: Իսկ խոզը որոճացող չէ: Մոտավորապես արդեն 30 տարի է, ինչ ես խոզի միս չեմ ուտում»,- նշեց Վարդան Ղուկասյանը:





























