Տերյան փողոցի վրա գտնվող ավտոլվացման կետից  երեկ` դեկտեմբերի 21-ին  Սեւան քաղաքի բնակիչ 21-ամյա Վահե Խաչատրյանը գողացել է ավտոլվացման կետում կայանված 40-ամյա Արթուր Գալստյանի «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին NEWS.am-ը տեղկացավ ոստիկանության Սւանի բաժնից: Ավտոլվացման կետը պատկանել է Արթուր Գալստյանին: Վերջինս աշխատում է նաեւ «Պրոմեթեյ» բանկի Երվանդ Քոչար մասնաճյուղում որպես կառավարիչ:

Բացի այդ, Վահե Խաչատրյանը գողացել է նաեւ լվացման կետի 16-ամյա աշխատակից Արսեն Մկրտչյանին պատկանող հագուստները, բջջային հեռախոսը եւ 20 հազար դրամը: Ավելի ուշ ոստիկանության Կենտրոնի եւ Սեւանի բաժնի աշխատակիցները Սեւանում հայտնաբերել են Վահե Խաչատրյանին: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ Վահե Խաչատրյանը հոգեկան խնդիրներ եւ տարօրինակություններ ունի ունի: