Վերջին տասը տարիների ընթացքում մեր երկրում հանցագործությունների թիվը կրճատվել է 25%-ով, 50%-ով կրճատվել է նաեւ մանկական հացագործությունները թիվը: Այդ մասին դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում նշել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Ըստ նախորդ տարվա տվյալների` Հայաստանում գրանցված 4000 հանցագործություններից 170-ը մանկական էր: ԱՊՀ մյուս երկրների համեմատ` մանկական հացագործությունների ցուցանիշը մեզ մոտ բավական ցածր է: Դրամի կարիք ունեցող անչափահասները գողության են դիմում կամ այլ տեսակի հանցագործության: Մեզ մոտ, բարեբախտաբար, ալկոհոլիզմի եւ թմրանյութերից կախվածության մակարդակն անչափահասների շրջանում այնքան էլ բարձր չէ: Այդ պատճառով էլ Հայաստանում հանցագործությունների արտաքին սոցիալական պատճառները բավական թույլ են», - նշել է սոցիոլոգը:
Ըստ նրա` մեծահասակները պետք է ուշադիր հետեւեն, թե ում հետ է շփվում իրենց երեխան, ինչպես է ծախսում փողը, սովորեցնեն նրան պատասխան տալ սեփական քայլերի համար եւ երեխայի ազատ ժամանակը լրացնել օգտակար զբաղմունքներով: «Ընտանիքն այն բարենպաստ հիմքն է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի նորմալ կայունացման համար: Այդ տեսանկյունից սոցիալական միջավայրը շատ կարեւոր դեր է խաղում», - ամփոփել է Ահարոն Ադիբեկյանը:





























