Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 20 տարեկան քաղաքացին Երեւանի Սարալանջի պողոտայում` «Արագիլ» ռեստորանի մոտակայքում, փորձում է ինքնասպան լինել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ քաղաքացին ցած է նետվել եւ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:



























