Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.48-ին տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 23-ին ժամը 17.00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 55 PP 066 պետհամարանիշով (վարորդ` 1990թ. ծնված Հովհաննես Եղիազարյան) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 30 օս 968 պետհամարանիշով (վարորդ` 1986թ. ծնված Արմեն Քոչարյան) ավտոմեքենաները, ինչից Հ. Եղիազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել է Վայք քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: