Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 27-ամյա մի բնակչուհի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին վերջինիս բարեկամուհին հաղորդում է տվել, որ աղջիկը Գավառ քաղաքում գտնվող իրենց տանը լողանալիս վատ է զգացել եւ կորցրել գիտակցությունը:
Կատարվում է հետաքննություն:



























