Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «ՎԱԶ-210630» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-210630»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























