Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին` թունելի մոտ, ավտոմեքենա է շրջվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Սուբարու» մակնիշի 30 LO 329 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Հրշեջ-փրկարարների հսկողությամբ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից:



























