«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում այդքան միամիտ չեն, որ նախագահական ընտրություններին իրենց մասնակցությունը դիտարկեն որպես հաղթելու տարբերակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Նախագահական ընտրությունները  մենք դիտարկել եւ դիտարկվում ենք որպես հնարավորություն հասարակության լայն շերտերին ներկայացնելու , հասանելի դարձնելու մեր մոտեցումները: Բայց դա միակ եւ լավագույն միջոցներից մեկը չենք համարում»,- ավելացրեց Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով, նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա եւ կլինի առաջիկա 3 օրերի ընթացքում կորոշվի: Ինչ վերաբերում է այլ թեկնածուի պաշտպանելուն, նա ասաց, որ այս պահի դրությամբ, որեւիցե թեկնածուի պաշտպանելու որոշում չեն կայացրել: «Եթե հանկարծ հանդես չգանք մեր թեկնածուով, ապա պետք է նայենք կուսակցությունների ծրագրային դրույթները :Այս պահին ավելի հեշտ է ասել, թե ում չենք պաշտպանելու, քան ում ենք պաշտպանելու»,- ավելացրեց Խաչատուր Քոքոբելյանը: