Այս օրերին Երեւանի փողոցներում աշխատելու իրավունք են ստացել 15 Ձմեռ պապ եւ 8 Ձյունանուշ։ Այդ մասին գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ վկայակոչելով Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը։
«Քաղաքապետարանի ստուգատեսին մասնակցելու համար ստացվել էր, ընդհանուր առմամբ, 35 դիմում։ Քանի որ տոնական միջոցառումների մեկնարկն արդեն տրվել է դեկտեմբերի 20-ին, ուստի հաղթող Ձմեռ պապերն եւ Ձյունանուշները հնարավորություն ունեին գործի անցնելու հենց այդ օրը։ Ավելի վաղ հայտնել էնք, որ քաղաքապետարանը հայտարարել էր Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների ստուգատես, որին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվել են դեկտեմբերի 15-20-ը։Ներկայացվող պահանջներից էին արտաքին տեսքը, ձայնի տեմբրը, հագուստը, երեխաներին ներկայացվելիք թեմատիկան»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























